Hisense-ն արհեստական կաշվից պատրաստված հետևի վահանակով սմարթֆոն է ներկայացրել
Խոսքն Infinity H60 5G կոչվող մոդելի մասին է։ Հաղորդվում է, որ սմարթֆոնը կառուցվելու է Dimensity 810 պրոցեսորի ճարտարապետության վրա։Արտադրողը պատմել է, որ սարքը AMOLED էկրան կունենա՝ 6.6 դյույմ անկյունագծով և 1920x1080 պիքսել թույլատրությամբ։ Էկրանի տակ մատնահետքի սենսորն է, իսկ էկրանը պաշտպանում է Gorilla Glass 5 ապակին, գրում է Planet Today-ը։
Հետաքրքիր առանձնահատկությունների թվում է արհեստական կաշվից պատրաստված հետևի կափարիչը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դա թույլ կտա ավելի վստահորեն հեռախոսը ձեռքում պահել, ինչպես նաև սարքին անսովոր և ոճային տեսք կհաղորդի:
Հաղորդվում է, որ հետևի վահանակի վրա չորս տեսախցիկների բլոկն է։ Հիմնական տեսախցիկը 64 մեգապիքսելանոց սենսոր կստանա՝ մինչև 108 մեգապիքսել բարձրացմամբ ծրագրային ապահովմամբ։ Մյուս երկուսը 2-ական մեգապիքսել սենսորներ ունեն, իսկ վերջինը՝ հինգ։

Աղբյուրը՝ news.am