Երևանում BMW X6-ի վարորդը իր ավտոմեքենան ու Ford Focus-ը վերածել է մետաղե ջարդոնի, պարեկների շնորհիվ BMW-ի մեջ եղած տղամարդը չհասցրեց ճողոպրել, նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու շարժիչների հատվածում կատարել հովացման աշխատանքներ։
Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։
X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի անուղղելի երիտասարդ, ում տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Իսկ նա նախկինում եղել է դատապարտված, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։
Պարեկային ծառայությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։