Ֆրանսիան սառեցրել է Լիբանանին հակատանկային հրթիռներ վաճառելու վերաբերյալ գործարքը
Ինչպես գրում է «The Daily Star»–ը, Ֆրանսիայի կառավարությունը սառեցրել է Լիբանանին հակատանկային 100 հրթիռ վաճառելու վերաբերյալ գործարքը։
Սաադ Հարիրիի կառավարության ժամանակ կնքված համաձայանագրի կատարումը սառեցվել է մինչև այն ժամանակ, քանի դեռ պաշտոնական Փարիզը չի հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում Նաջիբա Միկատիի գլխավորած Լիբանանի նոր կառավարությունը։
Ֆրանսիացիներին մտահոգում է այն իրավիճակը, որ լիբանանյան նոր կառավարությունը «Հզբոլահ» ծայրահեղ արմատական շիաական կազմակերպության ազդեցության տակ է։ «Հզբոլահի» ընդդիմադիրները նրան անգամ մեղադրել են, թե կառավարությունը միայն իր համակիրներից է կազմել՝ իր տեսակի մեջ քաղաքական հեղաշրջում կատարելով։
Միկատիի ղեկավարած կառավարությունը «Հզբոլահի» ազդեցությամբ մասնավորապես հրաժարվել է ենթարկվել Հատուկ միջազգային դատարանին, որը ստեղծվել է նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության բացահայտման և մեղավորներին պատժելու համար։ Դատարանը նախկին վարչապետի սպանության համար մեղադրում է արմատական շիաական խմբավորման ներկայացուցիչներին։
Արևմուտքում Միկատիի նման պահվածը որակել են «Հզբոլահին» փաստացի ենթարկվել։
Թերթը նաև գրում է, թե գործարքի սառեցմանը զուգընթաց Փարիզը դիտարկում է Լիբանանի հարավում 2006թ. պատերազմից հետո տեղակայված իր զորակազմի կրճատման հնարավորությունը. կարծիք է հայտնվում, թե 1500 մարդը չափազանց շատ է։
Արևմտյան երկրները երկար ժամանակ Լիբանանի ազգային բանակը դիտարկել են որպես «Հզբոլահ»–ին հակակշիռ, այդ պատճառով էլ նրան զինել են տարբեր սարքավորումներով: