Աշխարհ

22.02.2022 11:37


Վրաստանում կորոնավիրուսի 12 101 նոր դեպք է բացահայտվել

Վրաստանում կորոնավիրուսի 12 101 նոր դեպք է բացահայտվել

Փետրվարի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 12 101 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 14 764 մարդ, մահացել է 45 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 565 769, այստեղից ապաքինվել է 1 422 540 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 933:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 486 փորձարկում, այդ թվում 33 164-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 322-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 25.48% է, վերջին 14 օրվանը՝ 30.65%, վերջին 7 օրվանը՝ 28.55%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 800 752 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 006 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 358 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 860 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը