Բարեկամի տնից էին վերադառնում. մանրամասներ Արզնու խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարից
Աբովյան քաղաքի սկզբնամասում երեկ՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ընտանիքի անդամները տուն վերադառնալիս են եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական պատահարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զոհված ընտանիքի հարևանուհին՝ Մարգուշ Ջումայանը։
«Զոհված Արմինեի քրոջ աղջիկը նշանվել էր, ապրիլի 7–ին հարսանիքն էր, մթոմ էդ առիթով գնացել են, տեսնեն քուրն ինչ է արել, հետ գալուց եկել են ու էդ դեպքը պատահել է։ Խելոք ընտանիք էին, սկեսուրը, ամուսինը, աղջիկը հիվանդ էին, հիմա էլ էդ 15 տարեկան երեխեն հիվանդանոցում ա։ Ի ծնե էդ աղջիկը հիվանդություն ուներ՝ ոտքերի հետ կապված, տարիներ շարունակ տարան Երևան, վիրահատեցին, բուժեցին, շատ դժվարությունների միջով ա անցել էդ աղջիկը, հիմա էլ էս դեպքը պատահեց»,-ասաց հարևանուհին։
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ, ժամը 20։00–ի սահմանում։ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել «BMW X5» և «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ապա «BMW»–ն հարվածել է «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով զոհվել են «ВАЗ 2106» մակնիշի մեքենայի վարորդը՝ 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, նրա կինը՝ 40-ամյա Արմինե Պետրոսյանը, մայրը՝ 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, որդին՝ 17–ամյա Վահեն և կնոջ քույրը՝ 34-ամյա Մելինե Գասպարյանը։ Բոլորը մահացել են տեղում, իսկ դուստրը՝ 15–ամյա Վանուհի Պետրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Աղջիկն ունի գլխուղեղի և թոքերի սալջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ։ Նա անգիտակից է, նրան արհեստական շնչառության սարք են միացրել։
Տեսախցիկները արձանագրել են ողբերգական ավտովթարի պահը։
Վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ մեքենայի ղեկին եղել է 29-ամյա Ռազմիկ Դավթյանը, Սամսոն Դավթյանի որդին։ Հայրը, ըստ այդ վարկածի, փորձել է իր վրա վերցնել կատարվածի պատասխանատվությունը։
Գիշերը ժամը 4.30-ին, Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նրա որդին՝ Ռազմիկ Դավթյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 29–ամյա Ռազմիկ Դավթյանը վթարի ժամանակ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հատկանիշներով, որն էլ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Այդ հոդվածը նախատեսում է 4–10 տարվա ազատազրկում։
Մենք այցելել ենք նաև Բյուրեղավան՝ Ռազմիկ Դավթյանի բնակարան, սակայն տանը մարդ չկար։ Տարածքը հսկում էր ոստիկանը։