Լրահոս

22.07.2011 10:13


Բելգորոդում բջջայինների նետման մրցաշար կանցկացվի

Բելգորոդում բջջայինների նետման մրցաշար կանցկացվի

Այսօր Բելգորոդի քաղաքային զբոսայգում առաջին անգամ տեղի է ունենալու բջջային հեռախոսների նետման մրցաշար։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Երեխաներին ու 18 տարին չլրացած պատանիներին պետք է ծնողներն ուղեկցեն։ Մասնակիցները պետք է մրցեն բջջայիններ նետելու հեռավորության և ճշգրտության համար։ Ընդ որում հաշվի չի առնվելու՝ հարվածից հեռախոսը կոտրվե՞լ է, թե՞ ոչ։ Կարևորը այն որքան հնարավոր է հեռու նետելն է։ Հաղթողը iPhone կստանա։ Մրցաշարի կազմակերպիչներն այսպիսով ցանկանում են ուշադրություն հրավիրել հին հեռախոսների ոչնչացման բնապահպանական անվտանգության հարցի վրա։

Բջջային հեռախոսներ նետելը սպորտի ոչ պաշտոնական ձև դարձնելու մտքի հեղինակը ֆիններն են։ 2000թ. Ֆինլադիայում տեղի է ունեցել բջջային հեռախոսների նետման առաջին մրցաշարը։ Դրանից հետո մրցույթը սկսել է զանգվածային դառնալ։

Այս խորագրի վերջին նյութերը