Աշխարհ

21.02.2022 20:43


Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել (տեսանյութ)

Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Անվտանգության խորհրդի նիստի վերջում:

«Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի: Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ:

Այս խորագրի վերջին նյութերը