Լրահոս

21.07.2011 18:04


ԱՄՆ–ը կարող է դադարեցնել «Գրին քարտ»–ի վիճակահանությունը

ԱՄՆ–ը կարող է դադարեցնել «Գրին քարտ»–ի վիճակահանությունը

ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովը մի օրինագիծ է ներկայացրել, որի ընդունման պարագայում կարող է չեղյալ համարվել ԱՄՆ-ում ապրելու և աշխատելու իրավունք ստանալու համար անցկացվող «Գրին քարտ»–ի վիճակահանությունը: Հանրապետական կոնգրեսականները կողմ են այս օրինագծին։ Նրանք կարծում են, որ նման վիճակախաղերը մեքենայությունների հնարավորություն կարող են տալ և կիրառվել ահաբեկիչների կողմից ։

Հիշեցնենք, որ վերջերս «Գրին քարտի» խաղարկության 2012թ. արդյունքները չեղյալ էին հայտարարվել ծրագրային խափանման պատճառով: «Գրին քարտ» շահած անձինք ընտրվել էին ոչ պատահական սկզբունքով։ Խաղարկության նոր արդյունքներն ամփոփվեցին հուլիսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը