Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ՝ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որտեղ քննարկվել են հարկային ու մաքսային, առևտրի ոլորտներում, մասնավորապես, գյուղական վայրերում ՀԴՄ-ների կիրառման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության, էներգախնայողության բնագավառներում, ինչպես նաև ՀՀ մի շարք օրենքներում ակնկալվող փոփոխությունների մասին առաջարկություններ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ մամլո ծառայությունից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարներին՝ շարունակել բարձրացված բոլոր հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար համատեղ քննարկումները, և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։