Կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում հասել Է ավելի քան 424,2 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 424 միլիոն 272 հազար 806: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 886 հազար 794 մարդու:COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 78 միլիոն 469 հազար 134 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 935 հազար 335-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 838 հազար 524-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 512 հազար 109 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 28 միլիոն 218 հազար 180 հիվանդացած, նրանցից մահացել Է 644 հազար 592 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 757,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2871, Հնդկաստանում՝ 365, Բրազիլիայում՝ 2997 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում հասել Է ավելի քան 424,2 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 424 միլիոն 272 հազար 806: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 886 հազար 794 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 78 միլիոն 469 հազար 134 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 935 հազար 335-ի: