Աշխարհ

21.02.2022 21:43


Հունվարին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 41,2%-ով

Հունվարին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 41,2%-ով

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 1 110,5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 41,2%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։

Ըստ Վիճակագրության ծառայության տվյալների՝ դրանից արտահանումը կազմել է 331,3 մլն. դոլար կամ աճել 47,6%-ով, իսկ ներմուծումը կազմել է 779,1 մլն. դոլար, ինչը 38,7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2022 թվականի հունվարին կազմել է 447,8 մլն. դոլար, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 40,3 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ըստ Վիճակագրության ծառայության նախնական տվյալների, 2022 թվականի հունվարին տասը խոշորագույն առևտրային գործընկերների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 70,4 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերները, հետևյալն են՝ Թուրքիան՝ 168,7 մլն. ԱՄՆ դոլար, Ռուսաստան՝ 128,6 մլն. դոլար և Ադրբեջան 122,0 մլն. ԱՄՆ դոլար։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը