Քաղաքական

21.02.2022 14:23


Փաշինյանը կողմ է «Շուշիի հռչակագրին» և դեմ՝ ՀՀ անկախության հռչակագրին

Փաշինյանը կողմ է «Շուշիի հռչակագրին» և դեմ՝ ՀՀ անկախության հռչակագրին

Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի միացավ Ալիևի ու Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագրին», որով Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, մերժվում է Հայոց ցեղասպանությունը, հայտ է ներկայացվում թուրք–ադրբեջանական զույգին ծառայեցնել «Զանգեզուրի միջանցքը»։ Այդ հռչակագիրն ուղղված է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների գոյության դեմ։

Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն հասցրել է ողջունել Նիկոլի պրոթուրքական այս որոշումը։ Բաքուն զուգահեռաբար հայտարարում է, որ քրեական հետապնդում է սկսելու ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների դեմ։ Ինչպես հայտի է, վերջիններիս քրեական հետապնդման է ենթարկում նաև Փաշինյանը։ Այսինքն՝ այս հարցում ևս կա համագործակցություն և գործողությունների նույնացում Փաշինյանի ու Ալիևի մոտ։

Եվ այսպես, Հայաստանի իշխանությունը «խաղաղության» մանդատի ներքո սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։ Դա նորություն չէր, բայց այսօր փաստական ձևակերպում ստացավ, քանզի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող մեր հայտարարության տեքստի նախագիծը։

Փետրվարի 21–ին Նիկոլ Փաշինյանը միացավ «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկեց ՀՀ անկախության հռչակագրին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը