Լրահոս

21.07.2011 17:59


Իրանի ԶԼՄ–ներ. «Իրանը հարված կհասցնի Թուրքիային, եթե վերջինս հարձակվի Սիրիայի վրա»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղակայումը Իրանի արևմտյան սահմանի վրա նպատակ է հետապնդում ոչ այնքան պայքարելու քրդական «Պեժակ» խմբավորման դեմ, որքան պայմանավորված է ավելի նշանակալի գործոնով։

Ինչպես փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները, թուրք–իրանական հարաբերություններում Սիրիայի հարցով լարվածություն կա։

Մոտ ապագայում Սիրիայի ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար Իրան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Իրանը զգուշանում է նրանից, որ Թուրքիան կարող է հարձակվել Սիրիայի վրա և ձգտում է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ փորձելով զինված ուժերը պահել պատրաստ վիճակում, որպեսզի այդ երկրի կողմից Սիրիայի վրա հարձակման դեպքում պատասխան քայլեր ձեռնարկի։

Այս խորագրի վերջին նյութերը