Հնդկաստանում պեղումների ժամանակ փղոսկրե քառանիստ զառեր են հայտնաբերվել
Կիժադիի (Հնդկաստանի Շիվագանգա շրջան) պեղումների վայրում աշխատող հնագետները ուղղանկյուն փղոսկրե զառեր են հայտնաբերել։ Ինչպես նշել են գիտնականները, հին ժամանակներում դրանք վերնախավի ժամանցի հայտնի գործիք են եղել, գրում է Planet Today-ը։
Հետազոտողները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ Կիժադիում ուղղանկյուն զառ են գտել, չնայած այն հանգամանքին, որ նախկինում այստեղ արդեն խորանարդ զառեր էին հայտնաբերվել։
Հնագետները բացատրում են, որ զառերը հայտնաբերվել են գետնի տակ՝ 30-40 սմ խորությամբ: Զառերն ունեն 4,5 սմ երկարություն, 0,9 սմ բարձրություն և 0,9 սմ հաստություն, դրանց վրա չորս կողմից նշաններ (շրջանագծերի մեջ կետեր) կան, որոնք նշանակում են թվեր՝ մեկ, երկու, երեք և չորս։
2017թ․ Կիժադիում պեղումների ժամանակ փայտածխի ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ բնակավայրը թվագրվում է մ.թ.ա. 200 թվականին: Սա ապացուցում է, որ քաղաքային քաղաքակրթությունը Թամիլնադում գոյություն է ունեցել Սանգամի ժամանակաշրջանից:
Պեղումների վաղ փուլերում Կիջադիից մի քանի հմտորեն պատրաստված կաթսաների և այլ նյութերի հայտնաբերումը ապացուցել է, որ Սանգամի ժամանակաշրջանում բնակավայրը առևտրային կապեր է ունեցել Հյուսիսային Հնդկաստանի և արևմտյան աշխարհի հետ:

Աղբյուրը՝ news.am