1988–ին ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ոմանք հետագայում դարձան հակաղարաբաղյան քաղաքականության և քարոզչության առաջամարտիկներ։ Դա քաղաքական կյանքի անբարոյականացման հիմքն էր։ Դրանից հետո քաղաքական անբարոյականությունը դարձավ խաղի կանոն, ու այդ ամենի հետևանքով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով 2008–ի մարտիմեկյան հանցագործության ժամանակ գոռում էր «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։
Ո՞վ է ուզում լավ ապրեցնել «Սերգո ջանին»
Հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քաղաքականության ու քարոզի ետևում երևում են Թուրքիայի «ականջները»։
Պատերազմի թեժ շրջանում՝ 1992–ին, ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ռուսական թերթին տված հարցազրույցում Ղարաբաղը դիտարկում էր որպես Ադրբեջանի մաս։ Հետագայում նա այդ տեսակետը ներկայացրեց հակամարտության կարգավորման փուլային տարբերակի միջոցով։
Տեր–Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը պարբերաբար ափսոսանք է հայտնում, որ փուլային տարբերակը չիրականացվեց։ Լիպարիտյանի ու նրա գաղափարաքաղաքական թիմի համար լավագույն լուծումը Ղարաբաղը՝ մշակութային լայն ինքնավարությամբ, Ադրբեջանի կազմում թողնելն է։ Նույն բանը հիմա այլ բառերով քարոզում է Նիկոլ Փաշինյանը, ով ձևավորվել է լևոնական միջավայրում և որպես «Թուրքական Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր քարոզել ղարաբաղցիների դեմ։
Նիկոլի ներկայիս քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է թուրք–ադրբեջանական շահերի տիրույթում։ «Սերգո ջանին» լավ ապրեցնելու դիվերսիոն քարոզարշավը թուրքական հետք ունի։
Արևմտյանի տակ քողարկված թուրքական դրամաշնորհներով տասնամյակներ շարունակ քարոզվել է այն միտքը, որ Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է ՀՀ–ի զարգացմանը, որ ղարաբաղցիները տարբերվում են հայաստանցիներից (առավել ագրեսիվ թուրքամետները երբեմն հայտարարում են, որ ղարաբաղցիները հայեր չեն), և որ պետք է Ղարաբաղը տալ, որ «Սերգո ջանը» լավ ապրի։
Նիկոլը Ղարաբաղը տվեց, բայց ոչ խաղաղություն կա, ոչ էլ լավ կյանք։ Հիմա էլ թուրքերը պահանջում են Սյունիքը տալ, հետո լավ կյանքի նախապայման կդառնան Տավուշի ու Գեղարքունիքի մարզի տարածքները, և այդպես կհասնենք մինչև Երևան։
Ինչո՞ւ ԱԱԾ–ն չի զբաղվում թուրքական դիվերսանտներով
Օրերս հայտարարվեց, որ մեր զինված ուժերում դավաճաններ են հայտնաբերվել։ Թվով 20–ը։ Նրանք աշխատել են Ադրբեջանի օգտին։
Հետաքրքիր է, իսկ ԱԱԾ–ն զբաղվո՞ւմ է ազդեցության գործակալներով, որոնք հայտնվել են կառավարությունում, խորհրդարանում, ուժային կառույցներում և այլուր։ ԱԱԾ–ն զբաղվո՞ւմ է քաղաքագետի, կուսակցապետի, քաղակԾիվիստի, արևմտամետի, ծովիցծովիստի անվան տակ հանդես եկող թուրքամետ քարոզիչներով։
Օրինակ՝ ֆեյսբուքյան մի օգտատեր հակաղարաբաղյան ու հակապետական քարոզ է անում, նրա այդ քարոզը հավանում է նիկոլական պատգամավոր Արփինե Դավոյանը, բայց ԱԱԾ–ից ծպտուն չկա։ Մինչդեռ ԱԱԾ–ն եթե իրական ԱԱԾ լիներ, այլ ոչ թե Նիկոլին սպասարկող «կանտոռա», պետք է նախևառաջ դավաճանությունը ծնող միջավայրով զբաղվեր, այլ ոչ թե միջավայրը ձևավորածների հետևանքներով։
Հակաղարաբաղցիությունը՝ թուրքական դիվերսիա

Կորյուն Մանուկյան