Մեկ անձից գնումներ, միլիոնների արտոնություններ՝ Փաշինյանի սրտի գործարարի՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը
Փետրվարի 11-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը 5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Հայր և որդի» Երեմյաններ ընկերության հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար հյուրասիրության ծառայությունների մատուցման նպատակով։
«Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունը, որը ռեստորանների ցանց է, 5 միլիոն դրամով սառը, տաք խորտիկներ, աղցաններ, ապուրներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, աղանդեր է մատուցելու Հայաստան այցելած պատվիրակություններին։
Թե ինչո՞ւ է Ազգային ժողովում որոշում կայացվել, որ 5 միլիոն դրամի մեկ անձից գնումը պետք է իրականացնել հենց «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունից, ինչո՞վ է այս ընկերությունը բացառիկ, արդյո՞ք մրցույթ հայտարարելու դեպքում հնարավոր չէր լինի ավելի էժան գնով պայմանագիր կնքել, հայտնի չէ։
Նշենք, որ այս ընկերության գործերը պետական մարմինների հետ կտրուկ լավացան 2018 թվականի իշխանափոխությունից հետո. այդ պահից սկսեցին կնքել մեկ անձից գնման պայմանագրեր Փաշինյանի իշխանությանը սատարող «Հայր և որդի» Երեմյաններ ընկերության սեփականատեր Դավիթ Երեմյանի և պետական մարմինների (Երևանի քաղաքապետարան, Պաշտպանության նախարարություն, Ազգային ժողով և այլն) հետ։
Հիշեցնենք, որ ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները:
Ուշագրավ է, որ 2018 թվականից հետո Դավիթ Երեմյանին պատանող ընկերությունների հետ ոչ միայն կնքվել են մեկ անձից գնման պայմանագրեր, այլև նրան են տրամադրել միլիոնավոր դրամների արտոնություններ։
Հենց Փաշինյանի որոշմամբ է այս ընկերությունն ազատվել 28 միլիոն դրամ հարկից, որն ընկերությունը պարտավոր էր վճարել 10 տարով իրեն տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար։
Ավելին՝ 2020 թվականին 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից ազատվելուց զատ, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վարձակալության համար վճարման պարտավորությունից իրեն ազատելու խնդրանքով։
Նշենք, որ, ինչպես 28 միլիոն դրամի հարկից ազատելուն, այնպես էլ Համալիրի վարձրավճարը չվճարելուն դեմ է արտահայտվել այն ժամանակվա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, սակայն Խաչատրյանի դեմ կարծիքը հաշվի չի առնվել, և «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունն ազատվել է նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վարձակալության համար վճարման պարտավորությունից։
Հիշեցնենք, որ վարձավճարից ազատվելու խնդրանքով ընկերությունը դիմել էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Թե ինչո՞վ է «Հայր և Որդի Երեմյաններ» ընկերությունը գրավել Փաշինյանի իշխանության սիրտն ու արդյոք սիրտը գրավելու հարցում մեծ դերակատարո՞ւմ է ունեցել այն գումարը, որը, ըստ մամուլի, հրապարակումների, Դավիթ Երեմյանը փոխանցել է «Իմ քայլը»-ի նախընտրական հիմնադրամին, չենք կարող ասել։

Աղբյուրը՝ 168.am