Լրահոս

19.02.2022 12:05


ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Jaguar-ը, Toyota-ն, 2 Mercedes և Opel Zafira-ն

ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Jaguar-ը, Toyota-ն, 2 Mercedes և Opel Zafira-ն

Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Jaguar, Mercedes E320, Toyota, Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունում պարզվում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը