Քաղաքական

19.02.2022 11:57


ՊՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց

ՊՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։

«Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը»,-հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այս խորագրի վերջին նյութերը