Աշխարհ

19.02.2022 11:46


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք

Փետրվարի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 21 183 մարդ, մահացել է 51 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 539 493, այստեղից ապաքինվել է 1 369 764 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 822:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 640 փորձարկում, այդ թվում 28 888-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 752-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 27.89% է, վերջին 14 օրվանը՝ 31.94%, վերջին 7 օրվանը՝ 30.35%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 794 933 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 009 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 16 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 703 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 964 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը