Լրահոս

21.04.2009 17:41


Նոր մանրամասներ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում

Նոր մանրամասներ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում

Ինչպես տեղեկացնում է թուրքական Today's Zaman-ը «Ակոս» հայ-թուրքական թերթի խմբագիր  Հրանտ Դինքին Օգյուն Սամաստը չի սպանել։ Վկա Վոլկան Էրիոլը հայտարարել է, որ բանտախցում Էրտոգրուլ Բալչի անունով բանտարկյալից լսել է, թե Դինքին սպանել է, ոչ թե Օգյուն Սամաստը, այլ բոլորովին այլ մարդ։

Մեկ այլ վկա Շինասի Շենթյուրքը վկայություն է տվել դատարանում, թե ինքը Բալչիից մանրամասներ է լսել և որ Բալչին գիտի իսկական մարդասպանի անունը։

Դինքի ընտանիքի փաստաբանները նախկինում հայտարարում էին, որ իրենք կասկածում են մահափորձի օրը Սամաստի հետ եղած երկրորդ մարդուն, ում անունը Վելի Հալիս Չելիկ է, ով Բալչիի հետ միասին հանդիսանում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետի որդին։

 

Այս խորագրի վերջին նյութերը