Աշխարհ

19.02.2022 19:45


Իսրայելցի ֆերմերն աճեցրել է աշխարհի ամենամեծ ելակը

Իսրայելցի ֆերմերն աճեցրել է աշխարհի ամենամեծ ելակը

Իսրայելցի ֆերմեր Չահի Արիելն աճեցրել է աշխարհի ամենամեծ ելակը և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Հետազոտող Նիր Դայն ասում է, որ 289 գրամանոց ելակը մոտ հինգ անգամ գերազանցում է սովորական տեղական Իլան տեսակի հատապտղի միջին քաշը: Ելակը 18 սմ երկարություն և 34 սմ շրջագիծ ունի:

Ռեկորդների գրքի կայքի համաձայն՝ 2021 թվականի սկզբին անսովոր ցուրտ եղանակը դանդաղեցրել էր ելակի հասունացման գործընթացը, ինչը թույլ էր տվել պտղին շարունակել քաշ հավաքել։

Նախորդ ռեկորդը պատկանում էր ճապոնացի ֆերմերին, ով 2015 թվականին 250 գրամանոց ելակ էր հայտնաբերել իր բերքի մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը