Աշխարհ

19.02.2022 19:15


Թոփ-5 լիգաներում միայն երկու ֆուտբոլիստ է այս պահին խփել 20 և ավել գոլ

Թոփ-5 լիգաներում միայն երկու ֆուտբոլիստ է այս պահին խփել 20 և ավել գոլ

«Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Մայնցի» դեմ խաղում:

26-ամյա չեխը խփեց իր 20-րդ գոլը Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանի 20-րդ խաղում։ Ռմբարկուների ցուցակում նա զիջում է միայն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով 22 խաղում խփել է 26 գոլ։

Միայն Շիկը և Լևանդովսկին այս մրցաշրջանում 20+ գոլ են խփել թոփ-5 առաջնություններում։

Պրեմիեր լիգայում Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ) 22 խաղում 16 գոլ է խփել, Լա Լիգայում Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ)՝ 17 գոլ 21 խաղում, Ա Սերիայում Չիրո Իմոբիլեն 21 խաղում խփել է 19 գոլ, իսկ Վիսամ Բեն Յեդերը (Մոնակո) Լիգա 1-ում՝ 14 գոլ 23 խաղում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը