Լրահոս

19.02.2022 10:49


Երևանում բախվել են Արցախի Պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի Toyota Land Cruiser-ը, Kia Sorento-ն և 2 Mercedes-ներ, կա վիրավոր

Երևանում բախվել են Արցախի Պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի Toyota Land Cruiser-ը, Kia Sorento-ն և 2 Mercedes-ներ, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդներից Լ. Մնացականյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն է, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, և նրա ավտոմեքենան եղել է կայանված։

Այս խորագրի վերջին նյութերը