ԱՄՆ-ում անվանել են 2022 թվականի լավագույն ավտոմեքենաները
Сonsumer Reports ամերիկյան պարբերականի փորձագետները կազմել են 2022թ. լավագույն ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Այդ մոդելները ստացել են բարձրագույն միավորներ անվտանգության, հուսալիության, էներգոարդյունավետության և սեփականատերերի բավարարվածության ճափորոշիչներով սպառողների կարծիքի ու փորձագետների գնահատման հիման վրա:
Մոդելները ներկայացվել են՝ ըստ գնային կատեգորիաների: Մինչև 25 հազար դոլարի կատեգորիայում լավագույն են ճանաչվել Nissan-ի երկու մոդելները՝ Sentra սեդանն ու Rogue Sport քրոսովերը:25 հազար դոլարից մինչև 35 հազար դոլար գնային կատեգորիայում ամենաբարձր գնահատականին են արժանացել Subaru Forester-ը, Honda Accord-ն ու Toyota Prius-ը:
25-45 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենաների շրջանում լավագույնն են համարվել Toyota RAV4 Prime-ը, Kia Telluride-ն ու Honda Ridgeline-ը: 45 հազար դոլարից թանկարժեք մոդելների ցուցակում են հայտնվել Ford Mustang Mach-E-ն ու Lexus RX-ը:
Վերոնշյալ տասը մոդելներից ռուսական շուկայում ներկայացված են միայն Subaru Forester, Toyota RAV4 ու Lexus RX քրոսովերները:
ԱՄՆ-ում անվանել են 2022 թվականի լավագույն ավտոմեքենաները
Сonsumer Reports ամերիկյան պարբերականի փորձագետները կազմել են 2022թ. լավագույն ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Այդ մոդելները ստացել են բարձրագույն միավորներ անվտանգության, հուսալիության, էներգոարդյունավետության և սեփականատերերի բավարարվածության ճափորոշիչներով սպառողների կարծիքի ու փորձագետների գնահատման հիման վրա:
Մոդելները ներկայացվել են՝ ըստ գնային կատեգորիաների: Մինչև 25 հազար դոլարի կատեգորիայում լավագույն են ճանաչվել Nissan-ի երկու մոդելները՝ Sentra սեդանն ու Rogue Sport քրոսովերը: 25 հազար դոլարից մինչև 35 հազար դոլար գնային կատեգորիայում ամենաբարձր գնահատականին են արժանացել Subaru Forester-ը, Honda Accord-ն ու Toyota Prius-ը:
25-45 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենաների շրջանում լավագույնն են համարվել Toyota RAV4 Prime-ը, Kia Telluride-ն ու Honda Ridgeline-ը: 45 հազար դոլարից թանկարժեք մոդելների ցուցակում են հայտնվել Ford Mustang Mach-E-ն ու Lexus RX-ը:
Վերոնշյալ տասը մոդելներից ռուսական շուկայում ներկայացված են միայն Subaru Forester, Toyota RAV4 ու Lexus RX քրոսովերները:
Աղբյուրը՝ news.am