Բեռլուսկոնին մեղադրվում է հեռուստատեսությունը գրաքննության ենթարկելու համար
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կասկածվում է իտալական հեռուստաընկերությանը գրաքննության ենթարկելու համար։
Հռոմի դատախազությունը կարծում է, որ Բեռլուսկոնին «RAI» հեռուստաընկերությանը ստիպել է եթեր չհեռարձակել Աննոզերո» (Annozero) թոք–շոուն, որի վարող Միքայել Սանտորոն հայտնի է որպես Իտալիայի վարչապետի սուր քննադատ։
Ծրագիրը եթեր էր հեռարձակվում «RAI» հեռուստաալիքով՝ 2006–2011թթ., և նրա գոյությունը վերջնականապես դադարել է հունիսին, երբ Սանտորոն ինքն է ազատվել աշխատանքից «RAI»–ում։ Ինչպես գրում է «Ռոյթերս»–ը, իտալական դատախազության ուշադրությունն է գրավել 2009թ. Սիլվիո Բեռլուսկոնիի գործունեությունը։ Այդ ժամանակ նա, իբրև թե, ջանացել է հերթական անգամ եթերից դուրս հանել Սանտորոյի թոք–շոուն։ Գործով կասկածվում են նաև «RAI» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մաուրո Մասին և զանգավածային հաղորդակցության միջոցների ոլորտի հսկողության (Agcom) նախկին ղեկավար Ջանկառլո Ինոչենցոն։
Միքայել Սանտորոյի և Բեռլուսկոնիի միջև հակասությունը սկսվել է 2002թ.։ Բուլղարիայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե Սանտորոն պետական հեռուստաալիքն օգտագործում է «հանցավոր կերպով»։ Շուտով «RAI» հեռուստաընկերության նոր՝ Բեռլուսկոնիի կառավարության կողմից նշանակված ղեկավարությունը աշխատանքից հեռացնում է մեկնաբնին, պաշտոնական վարկածով՝ նրա վարած «Sciuscià» թոք–շոուի ցածր վարկանիշի պատճառով։
Ընդ որում Բեռլուսկոնին առաջին անգամը չէ, որ մեղադրվում է «RAI» հեռուստաընկերության վրա ճնշումներ գործադրելու համար։ 2011թ. մայիսին «Agcom»–ը հեռուտաընկերությանը տուգանել էր նրա համար, որ նախընտրական արշավի ժամանակ վարչապետին և նրա «Ազատության ժողովուրդ» կուսակցությանը ավելի շատ ժամանակ էր հատկացնում, քան ընդդիմադիր ուժերին։
Բեռլուսկոնին դեռևս չի մեկնաբանել նոր մեղադրանքը։ Հոկտեմբերի 3–ին նա պետք է կանգնի դատարանի առաջ՝ անչափահասների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու գործով։