Աշխարհ

19.02.2022 21:50


ԱՄՆ-ում թռչող տաքսին կործանվել է, երբ արագությունը հասել է ժամում 435 կիլոմետրի

ԱՄՆ-ում թռչող տաքսին կործանվել է, երբ արագությունը հասել է ժամում 435 կիլոմետրի

ԱՄՆ-ում կործանվել է Joby փորձնական թռչող տաքսիներից մեկը: Ընկերությունն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ բորսաների ու արժեթղթերի հանձնաժողովին, հաղորդում է New Atlas-ը:

Նշվում է, որ ուղղահայաց թռիչքով ու վայրէջքով էլեկտրական աէրոտաքսիի նախատիպը կործանվել է փետրվարի 16-ին Կալիֆոռնիայում՝ ամայի տեղանքում: Հինգ նստատեղով սարքի արագությունը հասել է ժամում 435 կիլոմետրի, ինչը 100 կիլոմետր ժամով գերազանցում է դրա հայտարարված առավելագույն արագությունը:

Joby-ի տվյալներով՝ տուժածներ չկան: Դեպքի մանրամասները կհրապարակվեն մանրակրկիտ հետաքննությունից հետո:

Joby Aviation-ն ավելի քան տասը տարի աշխատում է աէրոտաքսի ստեղծելու ուղղությամբ: Հեղինակները ներկայացնում են իրենց ստեղծած նախատիպը՝ որպես իր կատեգորիայում ռեկորդային արագ թռչող սարք:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը