Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ խմբագրություն ներխուժելու փաստի առթիվ։ Հրավիրված մամուլի ասուլիսին Բորիս Մուրազին հույս է հայտնել, որ ոստիկանությունը կպարզի դրդապատճառները, կբացահայտի, թե ովքեր են այդ մարդկանց մոլորեցրել, հրահանգել կամ առաջարկել նման գործողություններ կատարել։
«Նրանցից մեկը զոհված զինծառայողի հայր է։ Հեռախոսազանգի ընթացքում ես հասկացա, որ խնդիրը Արայիկ Հարությունյանի մասին իմ գրառումն է։ Վստահ եմ, որ ուղղորդում է եղել կամ Արայիկ Հարությունյանի կամ նրան մոտ կանգնած մարդկանց կողմից»,-ասաց Մուրազին։
Ըստ նրա՝ նման ներխուժման պատճառը Արցախի իշխանություններին ուղղված քննադատությունն է։ Նա նշեց, որ շատ հաճախ են Արցախից հյուրեր լինում, քննարկում են բյուջեի մսխումը, որ այս պահին Արցախի նախագահը կատարում է։
«Ստեղծվել են շինարարական, գյուղատնտեսական ընկերություններ, որոնք փոխկապակցված են Արցախի նախագահի հետ։ Ես չեմ ասում, որ այդ ընկերությունները գործ չեն անում, բայց վստահաբար ավելի շատ բան կարելի էր անել, եթե այդ ընկերություններն իշխանության հետ կապ չունենային ու կոռուպցիոն վտանգներ չպարունակեին։ Պարզ է, որ Արայիկ Հարությունյանն այսպես պետք է արձագանքեր, քանի որ խոսքը պետության հաշվին ստացվող ու ստացած եկամուտների մասին է, որոնցով Ռուսաստանում գյուղատնտեսական հողեր է գնում»,-հայտարարեց Մուրազին։

Աղբյուրը՝ yerevan.today