Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց «քսի» տալ իր «վեցնոցներին» Քոչարյանի վրա
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում բացահայտվեցին մի քանի քարոզչական «փուչիկներ», որոնք տարիներ շարունակ օգտագործվում էին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից: Ստամբուլյան գագաթաժողովի փաստաթղթից բացի Քոչարյանը, փաստացի, զգուշացրեց հայ հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված քաղաքականություն է վարում, Արցախի, փաստացի հայաթափման և Հայաստանի կախվածությունը Թուրքիայի կողմից կտրուկ մեծացման ուղությամբ:
Սա արդեն նկատելի է հանրության ճնշող մեծամասնության կողմից: Փաշինյանի թուրքամետ ուղին այնքան ակնհայտ է մարդկանց համար, որ նույնիսկ որոշ գրանտակեր և արևմտամետ շրջանակներ սկսել են կաշկանդվել Փաշինյանին բացահայտ պաշտպանելու հարցում: Բայց Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումը այդ շրջանակների համար կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Օրինակ, Տիգրան Խզմալյանը ի՞նչ է բացատրելու ապագա իշխանությանն իր գործնեության մի շարք դրվագների համար:
Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը լուրջ մտահոգում է այդ շրջանակներին: Քանի դեռ Փաշինյանը իշխանության է, նրանք մտահոգվելու կարիք չունեն: Քանզի իրենց տարիների աշխատանքի գլխավոր նպատակն է եղել Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելն ու Թուրքիային մոտեցնելը: Այս առումով այդ քաղաքականության հաջողությանը խանգարում էին արցախցիները, սակայն վերջին պատերազմից հետո Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Դանիել Իոաննիսյանը, Արման Բաբաջանյանը և նմանատիպ շրջանակները կարող են հանգիստ շունչ քաշել, որ դեպի Թուրքիա ճանապարհին արդեն գլխավոր խոչընդոտը վերացել է: Հատկապես Բայրաքթարներից վախեցած մարդկանց ավելի հեշտ կարելի է համոզել, որ Թուրքիայի հետ բարեկանալով, գոնե մի քանի տարի «Սերգոն հանգիստ կարող է ապրել խաղաղ կյանքով»:
Սակայն հանրության մեծ մասն արդեն հասկացել է, որ այդ ճանապարհն իրենց տանում է դեպի քաղաքական գերեզման: Ժամանակին, մեկ դար առաջ, Արևմտյան Հայաստանի քաղաքական վերնախավի մի մասն էլ էր այդպես մտածում, երբ որոշեցին համագործակցել երիտթուրքերի հետ, հանուն «ապահով խաղաղության»:
Թե ինչ ստացվեց վերջում, բոլորս գիտենք:
Արձանագրենք, որ այսօր թրքահայաստանում գրեթե ոչ մի հայ չմնաց: Մինչդեռ, ռուսահայաստանում հարյուր տարվա ընթացքում 800 000-ից հայերի թիվը ավելացավ մինչև չորս միլիոն: Իհարկե, սույն փաստը Փաշինյանին կամ Տիգրան Խզմալյանին քիչ է հետաքրքրում, քանի որ իրենց շահերի հետապնդման տիրույթը ոչ մի կապ չունի Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ:
Երեկվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը մարդկային լեզվով հենց այս ամենը բացատրեց, որ վերջին ժեխի համար էլ պարզ դառնա, թե ինչ է սպասվելու Հայաստանի ապագային, եթե Փաշինյանի իշխանության կյանքը երկարաձգվի:
Այս մեսիջը հանրությունն ընդունեց, ինչպես նաև դրա վտանգը զգաց նաև Փաշինյանը: Հենց դրա պատճառով էլ նա «քսի» տվեց իր «վեցնոցներին» ՀՀ երկրորդ նախագահի դեմ, փորձելով օգտագործել քաղաքական իմաստով պառաված օրիորդներին բնորոշ հին քննադատական բնորոշումները նրա դեմ:
Բայց, ինչպես ասում են, ամեն մի սուտ, ունի իր սկիզբն ու վերջը: Փաշինյանական խմբակի ստի վերջն արդեն մոտ է իր ավարտին: Հենց դրա պատճառով էլ, նրանք ծղրտում են, փորձելով կոլեկտիվ աղմուկ ձևավորելով, նպատակ ունենալով, փոքր ինչ թուլացնել իրենց վախը սպասվող պատասխանատվության առաջ:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am