Լրահոս

21.07.2011 14:39


Իրանը ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին թույլ չի տա մուտք գործել երկիր

Իրանը ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին թույլ չի տա մուտք գործել երկիր

Իրանը ՄԱԿ–ի մարդու իրավունքներով հատուկ զեկուցողին թույլ չի տա մուտք գործել երկիր։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը։

–ՄԱԿ–ի նոր հատուկ զեկուցողի  նշանակումը Իրանի համար քաղաքական և անօրինական քայլ է, և Իսլամական Հանրապետությունը նրան թույլ չի տա մուտք գործել Ւրան՝ անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներ կլինեն,–հինգշաբթի ասել է Մեհմանփարաստը։

Այնուհետև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է.

–Ցավոք, մարդու իրավունքների հարցը քաղաքական գործիք է ծառայում որոշ եվրոպական երկրների ձեռքում, որոնք իրենք էլ շատ խնդիրներ ունեն այդ բնագավառում և մեղադրվում են մարդու իրավունքները խախտելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ–ի խորհուրդը Մալդիվյան կղզիների նախկին արտգործնախարար Ահմեդ Շահիդիին նշանակել էր Իրանում ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող։

Այս խորագրի վերջին նյութերը