Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկել է կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Սարգսյանը մերժել է
Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկել է կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատաքննությունը։
Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց և առաջարկեց շարունակել դատական պրոցեսը՝ համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,-գրել է նա։