Երևանում տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է գործող ակումբներից մեկի 24-ամյա անվտանգության պետի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով
Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ՀԱԲ խումբը և հոգեբանական խմբի հոգեբանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։
Ահազանգով ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։
Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Ա-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։
Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մահացածն աշխատում էր Երևանում գործող ակումբներից մեկում՝ որպես անվտանգության պետ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։