Լրահոս

18.02.2022 11:36


27 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

27 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասինհայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17239 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1435-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 386193 անձ` վերջին մեկ օրում 2825 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 8278 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է:

Այս խորագրի վերջին նյութերը