Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում բազմաթիվ թեմաների անդրադարձավ, բայց դրանցից մեկն ամենահիմնարարն էր։
Ո՞ր ճանապարհով է գնալու Հայաստանը
Քոչարյանը տեսնում է երկու տարբերակ։ Մեկը Հայաստանի բանակը, անվտանգությունը, տնտեսությունն ամրապնդելն ու մեր երկրի սուբյեկտայնությունը վերականգնելն է։ Մյուսը թուրքական նախապայմանները բավարարելը, թուրք–ադրբեջանական զույգի առաջ ձեռքերը վեր բարձրացնելը և հանձնվելն է։
«Հայաստան» դաշինքի առաջնորդն առաջին տարբերակի կողմնակիցն է։ Ըստ Քոչարյանի՝ դա հնարավոր է անել Ռուսաստանի հետ հարաբերություններին իրականում ռազմավարական բնույթ հաղորդելով։
Ռուսաստանը շահագրգռված է մեր տարածաշրջանում ի դեմս Հայաստանի ուժեղ դաշնակից ունենալու հարցում։ Միայն Ռուսաստանի միջոցով է հնարավոր վերականգնել մեր հնարավորությունները, քանզի ուրիշ ոչ մի երկիր դա չի անի, բացի Ռուսաստանից։ Այսինքն՝ այլընտրանք չկա։ Այս միտքն էր փոխանցում Քոչարյանն իր խոսքում։
Հայաստանի ապագայի մյուս տեսլականը թուրքական վիլայեթացումն է։ Այս ճանապարհն ընտրել է Նիկոլ Փաշինյանը։ Քոչարյանը համոզված է, որ Թուրքիան կդադարի Հայաստանին որպես հակառակորդ դիտարկել, երբ որ կարողանա տնտեսական ու ներքաղաքական լիակատար ազդեցություն ունենալ մեր երկրի վրա։ Այլ կերպ ասած՝ երբ որ Թուրքիան կլանի Հայաստանը, այն ժամանակ կհանգստանա։ Նիկոլը ցույց է տալիս, որ պատրաստ է դրան։
Նիկոլ Փաշինյանն իր անձնական աթոռային շահերից ելնելով գնում է թուրքական ճանապարհով։ Եթե նա գնար Քոչարյանի պատկերացրած ճանապարհով,, ապա կաներ գործուն քայլեր բանակը վերականգնելու համար և ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի համար փաստաբանություն չէր անի։
Քոչարյանի ու Փաշինյանի ճանապարհները հակադիր են։ Այդ հակադրությունը արմատական է և առնչվում է Հայաստանի ապագային։
Նիկոլն անկեղծ չէ, երբ գոռում է «Ապագա կա»։ Նա կիսատ է արտասանում իր իրական կարգախոսը։ Իսկ իրականն «Ապագա կա Թուրքիայում» կարգախոսն է։ Նիկոլը Հայաստանի վիլայեթացման կողմնակիցն է, քանզի միայն այդ դեպքում է տեսնում իր կաշին փրկելու հնարավորությունը՝ Հայաստանի հաշվին։
Քոչարյանն ապագան տեսնում է հայ–ռուսական հարաբերությունների սերտացման ու ՀՀ սուբյեկտայնությունն արժանապատիվ խաղաղությամբ վերականգնելու միջոցով։
ՀՀ քաղաքացիներն այս երկու ճանապարհների միջև պետք է ընտրություն կատարեն։ Ու դատելով ամենից՝ կատարել են։ Վերջին հարցումներն էլ են ցույց տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի ընդունում Նիկոլի թուրքական օրակարգը։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը լեգիտիմ չէ, ինքն էլ լեգիտիմ չէ։ Այս ոչ լեգիտիմության վակումը կարող է լցվել միայն իշխանափոխությամբ։ Այս հարցում է, որ ընդդիմությունը պետք է առարկայական քայլերի գնա, իսկ թե ինչպես, արդեն այլ խոսակցության առարկա է։
Կորյուն Մանուկյան
Հ․Գ․։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են Հայաստանի՝ արևմտյան վեկտորն ընտրելու, ռուսական ռազմաբազան հեռացնելու, ՀԱՊԿ–ից դուրս գալու անհրաժեշտության մասին, իրականում թուրքամետներ են, քանզի մեր տարածաշրջանում այլ տարբերակ չկա՝ կա՛մ ռուսական անվտանգային համակարգում պետք է լինես, կա՛մ թուրքական։
Քոչարյանի ու Նիկոլի ճանապարհները