Լրահոս

18.02.2022 11:26


Երևանի կենտրոնում 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Tesla-ին, վերջինս, առաջ ընթանալով, բախվել է Toyota Highlander-ին, Toyota-ն էլ բախվել է կայանված Nissan Patrol-ին

Երևանի կենտրոնում 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Tesla-ին, վերջինս, առաջ ընթանալով, բախվել է Toyota Highlander-ին, Toyota-ն էլ բախվել է կայանված Nissan Patrol-ին

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հտևեանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ է ընացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Patrol մակնիշի ավտոմեքենային։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը