Մինչև 2026թ․ մարդկանց 25%-ը օրական առնվազն մեկ ժամ մեթատիեզերքում կանցկացնի
Ըստ Gartner-ի տվյալների՝ 2026թ․ մարդկանց 25%-ը օրական առնվազն մեկ ժամ մեթատիեզերքում կանցկացնի՝ աշխատելու, գնումների, կրթության, հաղորդակցության և զվարճանքների համար, գրում է HighTech+-ը:
Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը թվային արժույթներով և միմյանց փոխարինող թոքեններով (NFT) կպահպանվի: Մեթատիեզերքը, վստահ են վերլուծաբանները, կազդի բոլոր այն բիզնեսների վրա, որոնց հետ այսօր սպառողները շփվում են: Մինչև 2026թ․ աշխարհի կազմակերպությունների 30 տոկոսը կունենա ապրանքներ և ծառայություններ, որոնք հասանելի կլինեն մեթատիեզերքում:
«Մատակարարներն արդեն ստեղծում են միջոցներ, որոնք թույլ են տալիս օգտատերերին իրենց կյանքը թվային աշխարհներ տեղափոխել»,-ասել է Gartner-ի հետազոտությունների գծով փոխնախագահ Մարտի Ռեզնիկը: «Վիրտուալ դասասենյակներ հաճախելուց մինչև թվային հող գնելը և վիրտուալ տներ կառուցելը, այս բոլոր գործողությունները ներկայումս տեղի են ունենում տարբեր միջավայրերում: Ի վերջո, դրանք տեղի կունենան մեկ միջավայրում՝ մեթատիեզերքում, որտեղ հնարավոր կլինի լուծել ցանկացած խնդիր»։
Gartner-ը մեթատիեզերքը սահմանում է որպես համատեղ օգտագործվող վիրտուալ տարածություն, որը ստեղծվել է վիրտուալ ընդլայնված ֆիզիկական և թվային իրականության միավորմամբ: Այս տարածքը մշտական կլինի, կապահովի ընկղման ընդլայնված հնարավորություններ, ինչպես նաև հասանելի կլինի սարքից անկախ և ցանկացած տեսակի սարքի միջոցով՝ պլանշետներից մինչև VR ականջակալներ և AR ակնոցներ:
Քանի որ ոչ մի մատակարար չի տիրանա մեթատիեզերքին, Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը կաջակցվի թվային արժույթներով և փոխադարձաբար փոխարինվող թոքեններով (NFT): Մեթատիեզերքը կազդի յուրաքանչյուր բիզնեսի վրա, որի հետ սպառողները գործակցում են այսօր:
Մեթատիեզերքը կազդի նաև աշխատանքի կատարման վրա: Ձեռնարկությունները կապահովեն լավագույն փոխգործակցություն, համագործակցություն և կապ իրենց աշխատակիցների հետ վիրտուալ գրասենյակներում աշխատանքային տարածքների միջոցով: Ձեռնարկությունները իրենց սեփական ենթակառուցվածքը կառուցելու կարիք չեն ունենա, քանի որ մեթատիեզեքը կապահովի հիմքը: Բացի այդ, վիրտուալ իրադարձությունները, որոնք լայն տարածում են գտել վերջին 18 ամիսների ընթացքում, ավելի շատ համատեղ և հետաքրքիր ցանցային հնարավորություններ և սեմինարներ կառաջարկեն:
Մեթատիեզերքի տեխնոլոգիաների ներդրումը սաղմնային փուլում է ու հատվածական է, և Gartner-ը կազմակերպություններին զգուշացնում է, որ որոշակի մեթատիեզերքում մեծ ներդրումներ չանեն: «Դեռևս շատ վաղ է ասել, թե որ ներդրումները կենսունակ կլինեն երկարաժամկետ հեռանկարում, բայց արտադրանքի մենեջերները պետք է ժամանակ ծախսեն մեթատիեզերքին սովորելու և պատրաստ լինելու համար, որպեսզի մրցունակ դիրք ունենան»,-ասել է Ռեզնիկը:
Մինչև 2026թ․ մարդկանց 25%-ը օրական առնվազն մեկ ժամ մեթատիեզերքում կանցկացնի
Ըստ Gartner-ի տվյալների՝ 2026թ․ մարդկանց 25%-ը օրական առնվազն մեկ ժամ մեթատիեզերքում կանցկացնի՝ աշխատելու, գնումների, կրթության, հաղորդակցության և զվարճանքների համար, գրում է HighTech+-ը:
Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը թվային արժույթներով և միմյանց փոխարինող թոքեններով (NFT) կպահպանվի: Մեթատիեզերքը, վստահ են վերլուծաբանները, կազդի բոլոր այն բիզնեսների վրա, որոնց հետ այսօր սպառողները շփվում են: Մինչև 2026թ․ աշխարհի կազմակերպությունների 30 տոկոսը կունենա ապրանքներ և ծառայություններ, որոնք հասանելի կլինեն մեթատիեզերքում:
Gartner-ը մեթատիեզերքը սահմանում է որպես համատեղ օգտագործվող վիրտուալ տարածություն, որը ստեղծվել է վիրտուալ ընդլայնված ֆիզիկական և թվային իրականության միավորմամբ: Այս տարածքը մշտական կլինի, կապահովի ընկղման ընդլայնված հնարավորություններ, ինչպես նաև հասանելի կլինի սարքից անկախ և ցանկացած տեսակի սարքի միջոցով՝ պլանշետներից մինչև VR ականջակալներ և AR ակնոցներ:
Քանի որ ոչ մի մատակարար չի տիրանա մեթատիեզերքին, Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը կաջակցվի թվային արժույթներով և փոխադարձաբար փոխարինվող թոքեններով (NFT): Մեթատիեզերքը կազդի յուրաքանչյուր բիզնեսի վրա, որի հետ սպառողները գործակցում են այսօր:
Մեթատիեզերքը կազդի նաև աշխատանքի կատարման վրա: Ձեռնարկությունները կապահովեն լավագույն փոխգործակցություն, համագործակցություն և կապ իրենց աշխատակիցների հետ վիրտուալ գրասենյակներում աշխատանքային տարածքների միջոցով: Ձեռնարկությունները իրենց սեփական ենթակառուցվածքը կառուցելու կարիք չեն ունենա, քանի որ մեթատիեզեքը կապահովի հիմքը: Բացի այդ, վիրտուալ իրադարձությունները, որոնք լայն տարածում են գտել վերջին 18 ամիսների ընթացքում, ավելի շատ համատեղ և հետաքրքիր ցանցային հնարավորություններ և սեմինարներ կառաջարկեն:
Մեթատիեզերքի տեխնոլոգիաների ներդրումը սաղմնային փուլում է ու հատվածական է, և Gartner-ը կազմակերպություններին զգուշացնում է, որ որոշակի մեթատիեզերքում մեծ ներդրումներ չանեն: «Դեռևս շատ վաղ է ասել, թե որ ներդրումները կենսունակ կլինեն երկարաժամկետ հեռանկարում, բայց արտադրանքի մենեջերները պետք է ժամանակ ծախսեն մեթատիեզերքին սովորելու և պատրաստ լինելու համար, որպեսզի մրցունակ դիրք ունենան»,-ասել է Ռեզնիկը:
Աղբյուրը՝ news.am