Լրահոս

18.02.2022 10:55


Հայ և ռուս զինվորականները ոչնչացրել են պայմանական օդային թիրախներին

Հայ և ռուս զինվորականները ոչնչացրել են պայմանական օդային թիրախներին

Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուներն ու Հայաստանի հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ-ի զենիթային ստորաբաժանումները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ համատեղ ուսումնական առաջադրանքներ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:

«Օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելու գործողություններ են մշակել ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները։ Հերթափոխների ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչև 6 հազար մետր բարձրության վրա՝ տարբեր արագություններով ճանաչման չմիացված համակարգերով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են պայմանական օդային թիրախների հայտնաբերման ու որսալու գործողությունները:

Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՌՕ միավորման տեղակայման շրջանում օդային սահմանների ու ստորաբաժանումների պաշտպանությանը: Զինծառայողները խնդիրներ են կատարել բարդ եղանակային պայմաններում՝ առատ տեղումներ, սաստիկ քամիներ, ինչպես նաև ջերմաստիճանի տատանումներով բարձրլեռնային տեղանքում:

Այս խորագրի վերջին նյութերը