Աշխարհի ամենամեծ կապույտ ադամանդներից մեկը միլիոնավոր դոլարներով կվաճառվի
Sotheby's աճուրդի տունը կվաճառի երբեւէ աճուրդի հանված աշխարհի ամենամեծ կապույտ ադամանդը, հայտնում է CNN-ը։
Խոսքը 15.1 կարատանոց ադամանդի մասին է, որը ստացել է The De Beers Cullinan Blue անվանումը: Հազվագյուտ ադամանդի աճուրդը նախատեսված է ապրիլի երկրորդ կեսին Հոնկոնգում։ Մասնագետները դրա արժեքն առնվազն 48 միլիոն դոլար են գնահատում։
Նշվում է, որ աշխարհի ամենամեծ կապույտ ադամանդներից մեկն արդյունահանվել է Հարավային Աֆրիկայի Կուլինան հանքավայրում 2021 թվականին։Քարն ամենաբարձր գնահատականներ է ստացել այն չափանիշներով, որոնցով գնահատվում են գունավոր ադամանդները։
Ըստ GIA-ի (Gemological Institute of America) մասնագետների՝ ադամանդը պատկանում է IIB դասին՝ ամենաթանկ քարերը, որոնք բնության մեջ մյուսներից (բնութագրերով նմանատիպ քարերի միայն 0,5 տոկոսը): Այդպիսի ադամանդները փոքր քանակությամբ բոր են պարունակում, որը դրանց կապտավուն կամ մոխրագույն երանգ է հաղորդում։
Աշխարհի ամենամեծ կապույտ ադամանդներից մեկը միլիոնավոր դոլարներով կվաճառվի
Sotheby's աճուրդի տունը կվաճառի երբեւէ աճուրդի հանված աշխարհի ամենամեծ կապույտ ադամանդը, հայտնում է CNN-ը։
Խոսքը 15.1 կարատանոց ադամանդի մասին է, որը ստացել է The De Beers Cullinan Blue անվանումը: Հազվագյուտ ադամանդի աճուրդը նախատեսված է ապրիլի երկրորդ կեսին Հոնկոնգում։ Մասնագետները դրա արժեքն առնվազն 48 միլիոն դոլար են գնահատում։
Նշվում է, որ աշխարհի ամենամեծ կապույտ ադամանդներից մեկն արդյունահանվել է Հարավային Աֆրիկայի Կուլինան հանքավայրում 2021 թվականին։ Քարն ամենաբարձր գնահատականներ է ստացել այն չափանիշներով, որոնցով գնահատվում են գունավոր ադամանդները։
Ըստ GIA-ի (Gemological Institute of America) մասնագետների՝ ադամանդը պատկանում է IIB դասին՝ ամենաթանկ քարերը, որոնք բնության մեջ մյուսներից (բնութագրերով նմանատիպ քարերի միայն 0,5 տոկոսը): Այդպիսի ադամանդները փոքր քանակությամբ բոր են պարունակում, որը դրանց կապտավուն կամ մոխրագույն երանգ է հաղորդում։
Աղբյուրը՝ news.am