Աշխարհ

17.02.2022 19:50


Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնը բացահայտել են

Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնը բացահայտել են

Samsung-ի նոր ծալովի ֆլագմանը գրիչով կլինի: Այս մասին հայտնում է The Elec հարավկորեական հրատարակությունը։

Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները պարզել են, որ կորեական կորպորացիան ավարտել է հաջորդ ծալովի սարքի մշակումը։ Հեռախոսը կկոչվի Galaxy Z Fold 4, մոդելը կդառնա 2021թ․ ամռանը թողարկված Galaxy Z Fold 3-ի իրավահաջորդը: Սարքի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի ներկառուցված S Pen գրիչի առկայությունը, որը պահելու համար սմարթֆոնի կորպուսում հատուկ բնիկ նախատեսված կլինի։ Նմանատիպ սարք կա Galaxy S22 Ultra սմարթֆոնում, որի մասին ազդարարվել էր փետրվարի 9-ին։

Galaxy Z Fold 3-ում նույնպես գրիչ կարելի է օգտագործել, սակայն աքսեսուարը սարքի հետ չի առաջարկվում: Աղբյուրները նաև պարզել են, որ Samsung-ի գալիք ծալովի ֆլագմանը պետք է ստանա 7,56 դյույմանոց հիմնական էկրան և 6,19 դյույմանոց արտաքին էկրան: Համեմատության համար նշենք, որ շարքի ներկայիս հեռախոսը 7,55 և 6,2 դյույմ անկյունագծով դիսփլեյներ ունի։

Ինսայդերները հայտնել են, որ Samsung-ի ինժեներները մեծացրել են սարքի ամրությունը, հատկապես վահանակի այն հատվածում, որտեղ հեռախոսը ծալվում է: Ընկերությունը նախատեսում է 2022թ․ 13 միլիոն ծալովի սարք հանել շուկա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը