Հեծանվորդը վրաերթի է ենթարկել Դանյա Միլոխինին․ բլոգերը վնասվածքներ է ստացել
Ռուս բլոգեր Դանյա Միլոխինին Մոսկվայի կենտրոնում հեծանվով վրաերթի են ենթարկել։ Բլոգերը TikTok-ի իր էջերից մեկում խոսել է իր ախտորոշման մասին։ Վթարից հետո նրա մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել, հայտնում է Lenta.ru-ն։
«Ամեն ինչ լավ է։ Ասացին, որ ինձ մոտ ուղեղի ցնցում է»,-հետևորդի հարցին ի պատասխան ասել է Միլոխինը։ Նրա խոսքով՝ իրեն անկողնային ռեժիմ է հարկավոր։ Վթարից հետո նա իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ Միլոխինն իջել է իր «Mayback» մեքենայից։ Telegram-ում հրապարկված տեսանյութում երևում էր, որ միանգամից մի քանի մարդ բլոգերին օգնում էր վեր կենալ։

Աղբյուրը՝ style.news.am