Լրահոս

17.02.2022 12:33


Արցախում կորոնավիրուսի 170 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ

Արցախում կորոնավիրուսի 170 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ

Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 427 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 170 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 55 վարակակիր:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6929 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Այս խորագրի վերջին նյութերը