Լրահոս

17.02.2022 12:25


Երևանում բախվել են BMW-ն ու «07»-ը, կա վիրավոր, BMW-ի վարորդի ինքնությունը պարզվում է, դեպքի վայրից էլ պարեկները 3 հոգու բերման են ենթարկել

Երևանում բախվել են BMW-ն ու «07»-ը, կա վիրավոր, BMW-ի վարորդի ինքնությունը պարզվում է, դեպքի վայրից էլ պարեկները 3 հոգու բերման են ենթարկել

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 4/12 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած BMW մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայրում 3 քաղաքացի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ, ու պարեկները նրանց հորդորել են, որպեսզի չխախտեն հասարակական կարգը, սակայն նրանք չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ինչից հետո պարեկները նրանց «փռելեն ասֆալտին», ապա ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը այդ երեքին բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորւթյամբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։ Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը