Աշխարհ

17.02.2022 12:15


Վրաստանում կորոնավիրուսի 15 644 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 15 644 նոր դեպք է հաստատվել

Փետրվարի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 644 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 24 110 մարդ, մահացել է 46 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 511 800, այստեղից ապաքինվել է 1 324 172 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 729:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 912 փորձարկում, այդ թվում 32 295-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 617-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 29.57% է, վերջին 14 օրվանը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 30.99%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 787 627 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 257 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 16 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 876 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 126 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը