Քաղաքացին իր 20 հազար դոլարանոց ավտոմեքենան նվիրել է ԱԱԾ-ին
ՀՀ քաղաքացին որոշել է իր 2011թ–ի արտադրության MERCEDES-BENZ VIANO 3.5» մակնիշի ավտոմեքենան նվիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծում, որով կառավարությունն ընդունել է քաղաքացու նվերը։
Նախագծից պարզ է դառնում, որ նվիրատուն Արթուր Սամվելի Հովասյանն է։ ԱԱԾ–ին նվիրած ավտոմեքենան նրան է պատկանում 2017 թվականից։
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի հետ համատեղ ապահովել տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին»,–նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծում:
Նշենք, որ այս ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 20 000 ԱՄՆ դոլար է։ Իսկ թե ինչու է քաաքացին որոշել իր թանկարժեք ավտոմեքենան նվիրել պետական այդ մարմնին, որոշման նախագծում չի պարզաբանվում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am