Ադրբեջանական AZAL-ը ՀՀ-ին 32 հազար եվրո է վճարել Նախիջևանի ուղղությամբ թռիչքների համար
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
««Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով»,-ասված է կոմիտեի պատասխանում։
Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար։
Համեմատության համար նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, մեր հաշվարկներով, Ադրբեջանը ամսական գանձում է մոտ 17 հազար եվրո։ Շատ դեպքերում այդ գումարը փոխհատուցում են հայաստանյան ներկրողները։
Ավելի վաղ Քաղավիացիան Sputnik Արմենիային հաստատել էր, որ Հայաստանի օդային տարածքով թռչող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, Հայաստանին վճարում են աերոնավիգացիոն ծառայությունների համար»,-հայտնում է աղբյուրը։