Քաղաքական

16.02.2022 15:01


Հայաստանում ի թիվս այլ երկրների քաղաքացիների ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Հայաստանում ի թիվս այլ երկրների քաղաքացիների ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը:

Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3-ի փախստականի կարգավիճակը:

Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել է 4-ի դիմումը, փախստականի կարգավիճակ է ստացել 9-ը:

Նախորդ տարի ապաստան ստանալու համար հայց է ներկայացրել Սիրիայի 27 քաղաքացի: Սիրիայի 2 քաղաքացու դիմում կասեցվել կամ կարճվել է, 20-ը ստացել է փախստականի կարգավիճակ:

Հայաստանից 2021 թվականին ապաստան է հայցել նաև Կուբայի 14 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 2-ի դիմումը, մերժում է ստացել Կուբայի 7 քաղաքացի, փաստականի կարգավիճակ՝ 1 անձ:

Նախորդ տարի Հայաստանում ապաստանի դիմում է ներկայացրել նաև Ռուսաստանի 7 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1-ի դիմումը, մերժում է ստացել 4-ը:

Հայաստանից 2021-ին ապաստան է հայցել նաև Թուրքիայի 6 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1 անձի դիմում, մերժում է ստացել 1-ը, փախստականի կարգավիճակ է ստացել 3 քաղաքացի:

2021-ին կասեցվել կամ կարճվել է ապաստանի հայցով դիմած Ադրբեջանի 1 քաղաքացու դիմում, ապաստան համար մերժում է ստացել Ադրբեջանի 2 քաղաքացի:

Տարվա ընթացքում ապաստան են հայցել նաև Չինաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ:

Այսպիսով 2021-ի արդյունքներով ընդհանուր առմամբ ապաստանի համար դիմած 260 քաղաքացուց կասեցվել կամ մերժվել է 69-ի դիմումը, մերժում է ստացել ապաստան հայցող 67 քաղաքացի, փախստականի կարգավիճակ է ստացել 78 անձ: Դադարեցվել է 10 անձի փախստականի կարգավիճակ: Ընդ որում 2021-ին Հայաստանում ապաստան են հայցել էականորեն ավելի շատ քաղաքացիներ, քան 2020-ին, 2019-ին:

Այս խորագրի վերջին նյութերը