Ադրբեջանի ԶՈՒ-ն արցախցուն թիրախավորել է ռուս խաղաղապահների ներկայությամբ. գյուղապետ
Ադրբեջանական զինված ուժերը երեկ՝ փետրվարի 15–ին, գյուղատնտեսական աշխատանք իրականացնող արցախցուն թիրախավորել են ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Բնակչին ոչ մի բան չի պատահել, խփել են տրակտորի անվադողին, ծակել։ Դեպքի ժամանակ ռուս խաղաղապահները ներկա են եղել։ Հակառակորդի մարտական դիրքը մեր գյուղի այգիներից 100 մետրից էլ քիչ է հեռու»,-ասաց Խրամորթի գյուղապետը։
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով միջադեպին, ասաց, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ տեղի ունեցածը նրա գնահատմամբ՝ կյանքի իրավունքի դեմ ուղղված ոտնձգություն է։
«Տարվա սկզբում կարծես որոշակի հանգստություն կար, բայց ադրբեջանական կողմը իր քաղաքականությունը նորից առաջ է մղում, Արցախում վախի ու հուսալքության մթնոլորտ ձեւավորելու համար։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ Արցախի տարածքում հայություն մնա, եւ նրանց բոլոր գործողությունները միտված են նրան, որ Արցախի հայ բնակչությունը թողնի ու հեռանա»,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը: