Մեկնաբանություն

16.02.2022 13:40


Ովքեր են Քոչարյանի «դատավարության» շահառուները

Ովքեր են Քոչարյանի «դատավարության» շահառուները

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործում նոր աբսուրդային իրավիճակ ստեղծվեց։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ու դատախազության ներկայացուցիչը գերազանցեցին իրենք իրենց ու Կաֆկայի հայտնի վեպի գործող անձանց։

Տխրհառչակ կաշառկայի՝ Սիլվայի, գործով Քոչարյանին մեղադրանք առաջադրեցին՝ առանց հիմնավորման։ Սա հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական խայտառակ հակահայկական քայլերի ու իրեն թամաշա է պետք՝ բիոզանգվածին զբաղեցնելու համար։

Մինչև 44–օրյա պատերազմն էլ էր այդպես։ Նիկոլը քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցեց Արցախյան առաջին պատերազմում հսկայական դերակատարում ունեցած ռազմաքաղաքական գործիչների հանդեպ, վարկաբեկեց բանակը ու հետո արդեն հանձնեց Արցախի պետականությունը, տարածքներն ու հազարավոր տղաների կյանքերը։

Ու հիմա երբ Ադրբեջանը Զանգեզուրը, Սևանն ու Երևանն է ուզում, իսկ Նիկոլն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, մենք տեսնում ենք դատավարական հերթական կապիկությունը։ Թուրքամետ քիրվայության պայմաններում սա նշանակում է, որ Նիկոլը նոր ու է՛լ ավելի վատ զիջումների է պատրաստվում։

Եթե դիտարկենք Ռ․ Քոչարյանի «դատավարության» և ընդհանրապես 2018–ի մայիսից սկիզբ առած ամբոխավարական շոուների շահառուների ցանկը, ապա կարող ենք ասել, որ դրանից շահել է անձամբ Նիկոլը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Այս երեքի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են։

Հա, չմոռանանք։ Շահել է նաև Քոչարյանի «գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը։ Նա դարձել է հանրաճանաչ ու «պետպատվերի» շրջանակներում «շինմոնտաժային» աշխատանքներ իրականացրել սեփական դեմքի ու մարմնի վրա։

Գեշության խորհրդանիշ Աննան «ծիտ» է դարձել՝ գրգռված բլանդինկայի մոտիվներով։ Չլիներ Քոչարյանի դեմ պատվերը, Աննան կմնար չաղ, ակնոցավոր ու կատուների հետ «մլավող»։ Հիմա նա շանս է տեսել ճղել արանքը ու դատավարությունը մի քիչ էլ մառազմի վերածելով՝ «պետության» հաշվին դզմզել նաև գլխի ու մարմնի մյուս մասերը։ Բայց ինչ էլ որ անի, միևնույն է՝ մնալու է այն նույն Դանիբեկյան Աննան, որին պատմությունն իր գնահատականն է տալու, իսկ մոտ ապագայում գնահատական է տալու նաև քրեական օրենսգիրքը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը