Մեկնաբանություն

16.02.2022 12:42


Նիկոլ Փաշինյանը կհանձի՞ Արայիկ Հարությունյանին

Նիկոլ Փաշինյանը կհանձի՞ Արայիկ Հարությունյանին

Թուրքիայում ու Ադրբեջանում ավարտին հասցրեցին «Շուշիի հռչակագրի» հետ կապված ֆորմալ իրավական գործընթացները։ Դրան զուգահեռ Ադրբեջանն ավելի լկտիացավ։

Երեկ Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը խոսել է այն մասին, որ իրենք քրեական գործ են հարուցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ։ Ադրբեջանից սպառնում են հատուկ գործողություն իրականացնել և առևանգել Հարությունյանին։

Արցախից արդեն արձագանքել են ադրբեջանցիներին՝ խորհրդարանում ընդունելով «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը։ Պաշտոնական Երևանը դեռ լուռ է։ Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում, երբ Ալիևն իրեն է հայհոյում, էլ ուր մնաց, թե Արայիկ Հարությունյանի մասով ինչ-որ բան խոսի։

Նիկոլն Արցախը համարում է Ադրբեջաի մաս ու ամեն օր քարոզում այդ մասին։ Ըստ այդ տրամաբանության՝ Նիկոլն առանց «օֆ» անելու կհանձնի Արայիկ Հարությունյանին։ Նա ամբողջ արցախահայությանն է հանձնում Ադրբեջանին, հետևաբար՝ Հարությունյանին հանձնելու մեջ էլ խնդիր չի տեսնի։

Արայիկ Հարությունյանն աչքներիս լույսը չէ և Նիկոլի հետ մեղավոր ու պատասխանատու է 44–օրյա պատերազմի ու դրա արդյունքների համար։

Արայիկը Նիկոլի դրածոն է ու նաև ի՛ր պատճառով մենք ունեցանք այս ողբերգությունը՝ Արցախի պետականության ու տարածքների կորուստ, հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր տնազուրկ մարդիկ։

Այն, որ Արայիկ Հարությունյանի վարքագիծն իրավաքաղաքական գնահատականի պետք է արժանանա, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ով էլ որ նա լինի ու ինչ կարծիք էլ որ ունենանք Հարությունյանի մասին, միևնույն է Ադրբեջանը չպետք է նրա հանդեպ որևէ քայլի դիմի։ Դա բոլորիս խայտառակությունը և խոշոր պարտությունը կլինի, այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ՌԴ–ի։

Եթե Հարությունյանի դեմ Ադրբեջանը քայլ անի, ապա դա կդառնա նոր պատերազմի սկիզբ, ինչը կանխելու համար Երևանը ոչ թե պետք է լռի, այլ կոշտ ձևով արձագանքի, բայց դե ումից ինչ ենք պահանջում։ Թուրքի ու ադրբեջանցու առաջ կզած ու այդ դիրքը գովաբանող Նիկոլը Երևանն էլ կհանձնի, միայն թե կաշին փրկի։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը