Քաղաքական

16.02.2022 09:38


Ադրբեջանական պատվիրակությունն օրեր անց Հայաստան կգա. «Ժողովուրդ»

Ադրբեջանական պատվիրակությունն օրեր անց Հայաստան կգա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, ինչպես նաև՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երևանում նիստ կանցկացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական կառույցի նիստերը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն: «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ՝ ադրբջանական պատվիրականությունը ժամանելու է արդյոք Երևան: Նա նշեց, որ այս պահին հստակ չէ՝ կգան արդյոք, թե չէ, բայց գալու հավանականությունը մեծ է:

«Ժողովուրդ» օրաթերթի մյուս տեղեկության հետ կապված, թե Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները առանձին ճաշ կամ ընթրիք են ունենալու, Կարապետյանը կտրուկ արձագանքեց. «Նման բան չկա»:

Նշենք, որ նման ձևաչափի միջազգային միջոցառումների ժամանակ, բնականաբար, լինում են պաշտոնական բնույթի, բայց առավել մտերմիկ ճաշկերույթներ, հարցն այն է, սակայն, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչերն ինչպես են իրար հետ հաց կիսելու ու բաժակ բաժակի խփելու, իսկ մինչ այդ էլ մի սենյակում կնստեն և մարդու իրավունքներին առնչվող հարցեր կքննարկեն:

Հետաքրքիր զարգացումներ են առջևում:

Այս խորագրի վերջին նյութերը