Աշխարհ

15.02.2022 18:48


Սթոլթենբերգը Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Եվրոպա գազի մատակարարումները

Սթոլթենբերգը Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Եվրոպա գազի մատակարարումները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, դրա հետեւանքները էներգետիկ շուկաների համար եւ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա։

«Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Ալիեւի հետ։ Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների մոտ ու նրա տարածքում (նկատի ունի Ղրիմը, որի վերամիավորման փաստը Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կողմից չի ճանաչվել), ներառյալ դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին՝ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման համար, ինչպես նաեւ այն բանի համար, որ Ադրբեջանը գազի հուսալի մատակարար է»,-երեքշաբթի Twitter-ում գրել է Սթոլթենբերգը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը